
Կարդալ ամբողջ նյութը
Fitomag-ի կիրառմամբ սովորական, կարգավորվող և փոփոխված մթնոլորտում պտուղների, հատապտուղների ու բանջարեղենի պահպանման տեխնոլոգիաներն ապահովում են՝
- սկզբնական որակի (թարմություն, գրավչություն, կարծրություն, հյութալիություն, խրթխրթան կառուցվածք, համ) և սննդային արժեքի (հակաօքսիդանտային ակտիվություն, թթվայնություն և այլն) առավելագույն պահպանումը՝ պահպանման և սպառողին հասցնելու ժամանակ,
- բացառում կամ կտրուկ նվազեցնում են մակերեսային այրվածքը, ծերացման քայքայումը, խոնավ այրվածքը, կեղևի յուղոտության ու սնկային փտումների զարգացումը, նվազեցնում քաշի կորուստը,
- ապահովում են բարձրորակ թարմ պտուղների վաճառքը ամբողջ տարին՝ սորտերի և պահպանման տեխնոլոգիաների ընտրությամբ,
- թույլ են տալիս սովորական և կարգավորվող մթնոլորտով խցերից արտադրանքի փուլային վաճառք,
- նվազեցնում են պահպանման էլեկտրաէներգիայի ծախսերը։
Այս եզրակացությանն են հանգել Ի. Վ. Միչուրինի անվան այգեգործության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտում (Միչուրինսկ, Ռուսաստան) հետազոտություններ կատարած հեղինակները՝ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՌԳԳԱ ակադեմիկոս Վ. Ա. Գուդկովսկին, գյուղատնտեսական գիտությունների թեկնածուներ Լ. Վ. Կոժինան, Ա. Ե. Բալակիրևը և Յու. Բ. Նազարովը։
Հետազոտությունները կատարվել են 2004-2011 թթ.՝ օգտագործելով այգեգործության միջին և հարավային գոտիների խնձորենու հիմնական շրջանացված սորտերի պտուղները։
Արդյունքները ցույց տվեցին, որ տնտեսական արդյունքի համար անհրաժեշտ է յուրաքանչյուր մշակված տեխնոլոգիայի տարբերակված կիրառումը՝ պտուղների, հատապտուղների և բանջարեղենի որոշակի տեսակների որոշակի պահպանման ժամկետի համար։ Նկարագրված տեխնոլոգիաները փորձարկվել են Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի արտադրական պայմաններում և առաջարկվում են լայն կիրառման համար։
Դրանց ներդրումը հնարավորություն է տալիս ստանալ 5-8 հազ. ռուբլու տնտեսական արդյունք՝ 1 տոննա պտղի հաշվով։
Պտուղների, հատապտուղների և բանջարեղենի պահպանման նորարարական տեխնոլոգիաների առավելագույն արդյունավետությունը ձեռք է բերվում բարձրորակ արտադրանքի օգտագործմամբ, որի որակն ապահովվում է աճեցման, բերքահավաքի և պահպանման վայր տեղափոխման փուլերում։ Ուստի բարձրորակ արտադրանք և վերջնական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է մեկ համակարգում միավորել տեխնոլոգիայի բոլոր տարրերը՝ արտադրությունը, բերքահավաքը, պահպանումը, ապրանքային մշակումը և սպառողին հասցնելը։
Կարդալ հետազոտությունների մանրամասն նկարագրությունը
