← Դեպի նյութեր

Մրգերի և բանջարեղենի պահպանման օպտիմալ պայմաններ

Պտուղների ու բանջարեղենի պահպանման տևողությունն ու որակը կախված են պահեստի խցի մթնոլորտի ջերմաստիճանից, պտղի ջերմաստիճանից, խցում և պտղի ներսում թթվածնի և ածխաթթու գազի (CO2) պարունակությունից…

Մրգերի և բանջարեղենի պահպանման օպտիմալ պայմաններ
Կարդալ ամբողջ նյութը

Պտուղների ու բանջարեղենի պահպանման տևողությունն ու որակը կախված են այնպիսի գործոններից, ինչպիսիք են պահեստի խցի մթնոլորտի ջերմաստիճանը, պտղի ջերմաստիճանը, թթվածնի և ածխաթթու գազի (CO2) պարունակությունը խցում և պտղի ներսում, էթիլենի (C2H4) պարունակությունը խցի մթնոլորտում և պտղի ներսում, խցի օդի հարաբերական խոնավությունը։

Պտուղները պահպանման դնելիս խորհուրդ է տրվում՝

  • Դնել միևնույն պոմոլոգիական և ապրանքային սորտի, միաժամանակ քաղած, նույն հասունության աստիճանով պտուղներ
  • Պտուղներով խցի բեռնումը կատարել առավելագույնը երկու օրվա ընթացքում
  • Մակերեսային այրվածքի նկատմամբ զգայուն սորտերի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շրջանը չպետք է գերազանցի խցի բեռնման սկզբից 10 օրը
  • Երկարատև պահպանման համար օգտագործել քաղի հասունությամբ պտուղներ՝ ապրանքային պտղաբերության հասած, բնականոն բերքատվությամբ և լավ բուսասանիտարական վիճակով այգիներից կամ թաղամասերից
  • Երիտասարդ, ցածր բերքատվությամբ և ուժեղ էտված այգիներից քաղած պտուղներն օգտագործել կարճատև պահպանման կամ անհապաղ վաճառքի համար
Դեպի նյութեր