← Դեպի նյութեր

Fitomag պատրաստուկի առավելությունները (1-MCP)

Fitomag-ը (1-մեթիլցիկլոպրոպեն կամ 1-MCP) շահավետորեն տարբերվում է այլ պատրաստուկներից ու մեթոդներից։ Այն անհրաժեշտ է ինչպես գյուղատնտեսական ձեռնարկությունների մեծ մասին, այնպես էլ փոխադրմամբ և պահպանմամբ զբաղվող ընկերություններին…

Fitomag պատրաստուկի առավելությունները (1-MCP)
Կարդալ ամբողջ նյութը

Fitomag-ը (1-մեթիլցիկլոպրոպեն կամ 1-MCP) շահավետորեն տարբերվում է այլ պատրաստուկներից ու մեթոդներից։ Այն անհրաժեշտ է ինչպես գյուղատնտեսական ձեռնարկությունների մեծ մասին, այնպես էլ մրգերի, բանջարեղենի, պտուղների, հատապտուղների և ծաղիկների փոխադրմամբ ու պահպանմամբ զբաղվող ընկերություններին։

Fitomag-ի կիրառման առավելությունները բանջարեղենի և մրգերի պահպանման օպտիմալ պայմաններ ստեղծելու համար

  • Fitomag-ով մշակումը սովորական մթնոլորտում խնձորի 4-5 ամիս պահպանման ընթացքում աշնանաձմեռային և ձմեռային բազմաթիվ սորտերի համար ապահովում է նույն որակը, ինչ կարգավորվող գազային միջավայրում պահպանումը
  • Պատրաստուկն արդյունավետ է թե՛ պահեստներում մրգերի և բանջարեղենի պահպանման, թե՛ փոխադրման ժամանակ կլիմակտերիկ պտուղների որակի պահպանման համար։ Հատկապես՝ սառնարանային ավտոմեքենաներով խնձորենու ամառային սորտերի, տանձի, շլորի, սալորի, դեղձի և ծիրանի հեռավոր փոխադրումների համար
  • Fitomag-ը պաշտպանում է պտուղները մակերեսային և խոնավ այրվածքից, ծերացման հետևանքով քայքայումից, կեղևի գորշացումից ու յուղոտությունից, մեխանիկական վնասվածքների հետևանքով հյուսվածքների գորշացումից ու քայքայումից, նվազեցնում սնկային փտումների և զանգվածի բնական կորստի հետևանքները սովորական ու կարգավորվող մթնոլորտում
  • Fitomag-ը նվազեցնում է պահպանման սթրեսային պայմանների բացասական ազդեցությունը՝ առաջարկվող ջերմաստիճանի և մթնոլորտի կազմի ուշացած ստեղծումը, այդ պարամետրերի զգալի տատանումները)
  • Զգալի երկարացնում է ցածր պահպանունակությամբ խնձորի և տանձի, օրինակ՝ ամառային, աշնանային և ուշ աշնանային սորտերի պտուղների պահպանման ժամկետները սովորական և կարգավորվող գազային միջավայրում
  • Fitomag-ը հուսալիորեն պահպանում է մրգերի ու բանջարեղենի կարծրությունը, հյութալիությունը, խրթխրթան կառուցվածքը, ապրանքային տեսքն ու համը թե՛ սովորական կամ կարգավորվող մթնոլորտում պահպանման ժամանակ, թե՛ ապրանքային մշակման, փոխադրման և վաճառքի ընթացքում սառնարանային շղթայի ընդհատման դեպքում
  • Բարձր արդյունավետությունը ձեռք է բերվում միացության շատ ցածր խտությունների կիրառմամբ։ Պատրաստուկի ազդեցությունը նման է բնական գործոններին, ինչը երաշխավորում է դրա անվնասությունը մարդու և շրջակա միջավայրի համար
Դեպի նյութեր